848 դիտում
20:04 18-09-2022
Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Փելոսիի պատմական այցը Հայաստան
Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի պատմական այցը Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին ասված է ՀԱՀ-ի տարածած հայտարարության մեջ։
Վեհաժողովը նշել է, որ Փելոսիի այցը կայացել է ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի վրա հարձակման ֆոնին, որի ընթացքոիմ Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի արեւելյան եւ հարավարեւելյան սահմանների երկայնքով բնակեցված քաղաքացիական կենտրոնները՝ ակնհայտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի դրույթները։
«Խոսնակ Փելոսիի այցը Հայաստան ազդանշան է ուղարկում ողջ տարածաշրջանին՝ ամերիկյան արժեքների իրական նշանակության մասին»,- ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին՝ նշելով, որ Հայաստանի անկախացումից ի վեր Փելոսի ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը այցելել է Հայաստան եւ դա խորհրդանշական ուժ է փոխանցում եւ ժողովրդավարության պահպանման կարեւոր նշանակություն ունի:
«Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ խոսնակ Փելոսին վճռականորեն աջակցել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատմանը եւ Ներկայացուցիչների պալատում ելույթ է ունեցել՝ ի պաշտպանություն 296-րդ բանաձեւի, որը 2019 թվականին ճնշող մեծամասնությամբ ընդունվել է Ներկայացուցիչների պալատում եւ վերահաստատել ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ », - գրված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր
1588 դիտում
09:13 23-09-2022
Ամերիկահայ կառույցները՝ խոսնակ Փելոսիի Հայաստան այցի մասին․ «Ամերիկայի ձայն»
999 դիտում
13:08 04-08-2022
Բորելը Փելոսիի այցը Թայվան սովորական եւ նորմալ է համարել
1498 դիտում
16:13 05-08-2022
Չինաստանը կտրականապես դատապարտում է Նենսի Փելոսիի Թայվան այցը. ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան հայտարարությունը
Այս բաժնից
838 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4288 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1270 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար