211652_close_icon

Քրիստիննե Գրիգորյանը Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գործադիր տնօրենին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈւ կողմից մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցը

views-count1647 դիտում article-date 20:56 20-09-2022
Սեպտեմբերի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան տիկին Քրիստիննե Գրիգորյանն առցանց հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գործադիր տնօրեն տիկին Էլեոնոր Մորելի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Իլյա Նուզովի հետ։

Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցը՝ հատուկ անդրադարձ կատարելով կյանքի իրավունքի, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքի խախտումներին, ինչպես նաև քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը:

Պաշտպանը պատասխանել է նաև գործընկերների հարցերին և ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության ներկայիս իրավիճակը Հայաստանում։

Մարդու իրավունքների պաշտպան
 

Նմանատիպ նյութեր