1043 դիտում
10:57 21-09-2022
Պետականության հզորացման ընթացքն անկասելի է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Վերջին երկու տարիներին Հայաստանի Հանրապետության անկախության օրը մեր ժողովուրդը նշում է պատերազմներում հերոսացածների ոգեկոչումով: Մեկ բան աներկբա է՝ բոլոր պատերազմներում հայորդիները եւ մեր կողքին ապրող բարեկամ ժողովուրդների զավակները պայքարել, նահատակվել եւ շարունակում են կռվել Հայկական պետականության հարատեւման, հազարամյակների սեփական բնօրրանում ապրելու իրավունքի համար: Այդ սուրբ պայքարում ամեն հերոսացած նոր պարտավորության բեռ է դրել մեր ու ապագա սերունդների ուսերին:
Մեր օրերի հերոսապատումները մեր ժողովրդին պատգամ են թողնում մեկ բացարձակ ճշմարտություն՝ հարատեւման համար մեր պետականության հզորացումն այլընտրանք չունի: Հերոսների պատգամը կյանքի կոչելը ծանր ու պատվաբեր եւ, առաջին հերթին, պարտադրող առաքելություն է, որն այս բախտորոշ պահին դրված է հենց մեր սերնդի վրա եւ սխալվելու թույլատրելի քանակն էլ՝ սպառված:
Հայոց պետականության հզորացումն այլընտրանք չունի, այդ ընթացքն անկասելի է, այն չի կարող կանգնել որեւէ խոչընդոտի առաջ, որոնք բազմաթիվ են եղել մեր հազարամյակների պատմության ընթացքում եւ դեռ հանդիպելու են ապագայում: Մեր ողջ պատմությունը հագեցած է դրանց դեմ պայքարով եւ դրանք հաղթահարելով, բացառություններ չկան, խնդիրը միայն ժամանակի մեջ է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
740 դիտում
11:23 25-06-2014
ՀՀ վարչապետ. Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է Արցախի հզորացման համար
Այս բաժնից
1879 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4879 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են