Ֆրանսիայի ծովային ծառայությունները փրկել են 85 միգրանտի, ովքեր փորձում էին նավով հասնել Մեծ Բրիտանիա
Ֆրանսիայի ծովային ծառայությունները Լա Մանշի ջրերում փրկել են 65 միգրանտի, ովքեր փորձում էին նավով անօրինական մուտք գործել Մեծ Բրիտանիա։
Tass գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լա Մանշի և Հյուսիսային ծովի պրեֆեկտուրան:
Նշվում է, որ միգրանտների մեջ եղել է 17 անչափահաս և 2 մանկահասակ երեխա:
Բոլոր միգրանտներին առաջին օգնություն է ցուցաբերվել, ինչից հետո նրանց տեղափոխել են Բուլոն-սյուր-Մեր նավահանգիստ, որտեղ հանձնվել են սահմանային ոստիկանությանն ու շրջանի հրշեջ-փրկարարական ծառայությանը։