211652_close_icon
views-count1727 դիտում article-date 23:54 02-10-2022

Բայդենի և Էրդողանի խորհրդականները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ, հայտնում է Սպիտակ տունը։

Նրանք քննարկել են իրենց շարունակական աջակցությունն Ուկրաինային, դատապարտել են Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների անօրինական բռնակցման փորձը:

Նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին աջակցությունը, Արևելյան Միջերկրական ծովում տարաձայնությունները լուծելու համար երկխոսության և դիվանագիտության կարևորությունը և Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջընթացը:

Նմանատիպ նյութեր