1393 դիտում
20:35 03-10-2022
ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ հետաքննել հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը
Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետաքննել տարածված տեսանյութը, որում ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին։ Բրյուսելում մամուլի ասուլիսի այս մասին ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Մենք կոչ ենք անում անհապաղ հետաքննություն անցկացնել համապատասխան մարմինների կողմից։ Այն տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում հայ զինվորներին, պետք է հետաքննվի Ադրբեջանի իշխանությունների կողմից»,-ասել է նա:
Ստանոյի խոսքով՝ եթե հետաքննության արդյունքները ապացուցեն տեսանյութի իսկությունը, ապա դա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում:
«Նման հանցագործությունը պետք է դատապարտվի», - հավելել է նա:

Նմանատիպ նյութեր
2192 դիտում
19:29 03-10-2022
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում հետաքննել հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունները․ Զախարովա
2325 դիտում
17:47 21-03-2021
Գնդակահարության պատրաստ մարդը դա կաներ անհապաղ՝ չլուսացնելով նոյեմբերի 10-ը. զոհված զինվորի հայր
997 դիտում
12:07 15-06-2024
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ հետաքննել տեղի ունեցածը. Amnesty International
Այս բաժնից
1186 դիտում
22:42 19-01-2025
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 600-ից ավելի բանտարկյալի
1996 դիտում
22:03 19-01-2025
Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին