211652_close_icon
views-count3417 դիտում article-date 11:13 12-10-2022

Ղրիմի կամրջի պայթյունի գործով ՌԴԾ-ն անուններ է հրապարակել

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական հարձակման քրեական գործով ձերբակալել է ՌԴ հինգ քաղաքացու, Ուկրաինայի երեք քաղաքացու և ՀՀ մեկ քաղաքացու, հաղորդում է ria.ru-ն։

«Հաստատվել է, որ Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչության կազմակերպիչը եղել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, դրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներ և գործակալներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴԾ-ն նշում է, որ պայթուցիկ սարքը Օդեսայից տեղափոխվել է Բուլղարիա, ապա վրացական Փոթի նավահանգիստ, որից հետո՝ Հայաստան։ Փոխանցմանը մասնակցել են Ուկրաինայի քաղաքացիներ Ցյուրկալո Միխայիլ Վլադիմիրովիչը, Կովաչ Դենիս Օլեգովիչը, Սոլոմկո Ռոման Իվանովիչը, Վրաստանի քաղաքացիներ Ինոսարիձե Սանդրոն, «Լևան» անունով միջնորդ և Հայաստանի քաղաքացի Արթուր Տերչանյանը։

Նմանատիպ նյութեր