211652_close_icon
views-count1301 դիտում article-date 11:01 12-10-2022

Դեսպան Հովակիմյանը Սերբիայի խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը օրերս մի շարք հանդիպումներ Է ունեցել Սերբիայի նորընտիր խորհրդարանում։ Դեսպանին ընդունել էին խորհրդարանի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Սերբիայի պատվիրակության ղեկավար Սանդրա Բոժիչը, խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական ինտեգրացման հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակության անդամ Էլվիրա Կովաչը և ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակության ղեկավար Բիլյանա Պանտիչ Պիլյան։

Պրահայում ՀՀ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, ընդգծել ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից անհապաղ դուրսբերման և հայ ռազմագերիների հայրենադարձման անհրաժեշտությունը։ Քննարկվել է ՀՀ և Սերբիայի խորհրդարանների, ներառյալ հանձնաժողովների և միջազգային խորհրդարանական կազմակերպություններում պատվիրակությունների, բարեկամության խմբերի միջև համագործակցության ակտիվացման այժմեականությունը, կարևորվեց տեղեկատվության փոխանակումը։

Սերբիայի ԱԳՆ-ում ՀՀ դեսպան Ա․Հովակիմյանը հանդիպումներ է ունեցել երկկողմ համագործակցության գծով փոխնախարար Վլադիմիր Մարիչի, Ռուսաստանի և Եվրասիայի վարչության տնօրեն Վլադիմիր Յովիչիչի, Դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Մարինա Յովիչևիչի հետ։ Դեսպանը հանդիպում է ունեցել նաև սերբահայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել մի շարք մշակութային հաստատություններ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր