2967 դիտում
12:28 14-10-2022
Մակրոնի հայտարարությունը Հայ-ադրբեջանական հարաբերություններում ՌԴ դերի մասին կոռեկտ չէ․ Պուտին
ԱՊՀ գագաթաժողովում իր ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում ՌԴ դերի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը կոռեկտ չէ եւ անընդունելի է, գրում է tass.ru-ն։
«Զարմանքով ընթերցեցի երեկ Ֆրանսիայի նախագահի կողմից արված մեկնաբանությունը։ Կարծում եմ՝ նման հայտարարություններում բացակայում է հակամարտության բուն ընթացքի ըմբռնումը»,-ասել է Պուտինը։
«Հնարավորություն կլինի, եւ մենք կքննարկենք այդ հարցը Ֆրանսիայի նախագահի հետ»,- հավելել է Պուտինը։
Հիշեցնենք՝ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, թե Ռուսաստանը միտումնավոր սադրում է հայ-ադրբեջանական հակամարտությունը՝ Կովկասում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու համար:
«Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին... 5 հազար ռուս զինվոր է ըստ հաղորդումների այնտեղ տեղակայվել` սահմանի անվտանգությունը երաշխավորելու համար, բայց ռուսներն օգտագործում են հարյուրամյակների պատմություն ունեցող հակամարտությունը և խաղում են Ադրբեջանի խաղը` Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որի հետ սերտ հարաբերություններ ունեն: Տեսնում եք` ինչ է կատարվում, սա ապակայունացնելու Ռուսաստանի փորձն է, որը ուզում է խառնել իրավիճակը Կովկասում` բոլորիս ապակայունացնելու համար», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ պնդելով, թե Մոսկվան թեժացնում է իրադրությունը Ադրբեջանի օգտին:

Նմանատիպ նյութեր
9921 դիտում
12:57 11-09-2017
Ծառուկյանը՝ ՀՀ վարչապետի մասին. «Կոռեկտ չեմ համարում ընկերոջ մասին կարծիք հայտնելը». ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am
2618 դիտում
19:18 05-08-2022
«Նոր էջ՝ երկկողմ հարաբերություններում»․ Սոչիում մեկնարկել են Պուտին-Էրդողան բանակցությունները
Այս բաժնից
1168 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1045 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1102 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»