Բուհերի միավորումն արդարացված չէ, այն կրթության որակի հարցում ոչինչ չի փոխելու. Սերոբ Խաչատրյան. News.am
«Նմանատիպ քայլերը պետք է շատ զգույշ անել, հասունացնել, եւ, որ ամենակարեւորն է՝ բուհերի հետ աշխատել, որովհետեւ բուհերն ունեն գիտական, ուսանողական խորհուրդներ, կան մասնագիտական հարցեր, որոնք կառավարիչները կարող են հաճախ չպատկերացնել։ Ուղղակի վարչական ձեւով բռնել եւ բուհերը միավորել, կարծում եմ՝ արդարացված չէ։ Ակնհայտ է, որ մարդիկ պայքարելու են միավորման դեմ, որովհետեւ բուհերը նեղ մասնագիտացված են։ Որքան էլ փորձենք ընդհանրություններ գտնել Բրյուսովի եւ Մանկավարժականի, Մանկավարժականի եւ Ֆիզկուլտինստիտուտի միջեւ, այնուամենայնիվ կան առանձնահատկություններ։
Բրյուսովը զուտ մանկավարժական բուհ չէ, այն լեզուների գծով մասնագիտացված բուհ է, որը ներդրել է նաեւ երկրագիտական մասնագիտություններ, կամ էլ քաղաքագիտություն բաժինը, որոնք Մանկավարժականում չկան»,–NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սերոբ Խաչատրյանը»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում