211652_close_icon
views-count1931 դիտում article-date 12:01 17-10-2022

Կրկին պայթյուններ Կիևի կենտրոնում, տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են

Կիևն այսօր խոցվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերով, Տելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Ռուսները կարծում են, որ դա իրենց կօգնի»,- հավելել է Երմակը։

Երկուշաբթի առավոտյան Կիևի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների թիվը հասել է 4-ի, Տելեգրամում իր հերթին գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Եվս 2 պայթյուն Շևչենկոյի շրջանում»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Այսօր ավելի վաղ Կլիչկոն արդեն հայտնել էր 2 պայթյունի մասին Շևչենկոյի շրջանում, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։

Կլիչկոն նաև տեղեկացրել է, որ անօդաչուների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Կիևի Շևչենկո թաղամասի ոչ բնակելի շենքում։

Հրշեջներն աշխատում են։ Վնասվել են մի քանի բնակելի շենքեր։ Բժիշկները տեղում են։ Տուժածների մասին տեղեկությունը ճշտում են, գրել է նա:

Նմանատիպ նյութեր