211652_close_icon
views-count5165 դիտում article-date 14:27 20-10-2022

Այսօրվանից արագաչափերի ու տեսախցիկների համակարգը վերադարձվեց ոստիկանությանը

Այսօրվանից երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգը՝ արագաչափերը, տեսախցիկները, որոնք վարձակալությամբ տրված էին մասնավոր ընկերությանը, վերադարձվում են ՀՀ ոստիկանությանը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք դա վերադարձնում ենք պետական կառավարման ոլորտ, ոստիկանությունում ստեղծվել է ՊՈԱԿ, ու այսօրվանից մենք լիարժեք հանձնման-ընդունման գործըթնացը իրականացրել ենք», - ասաց նա:

Ոստիկանապետ Վահե Ղազարյանն էլ ասաց, թե այսօրվանից համակարգի կառավարումն իրականացվում է նոր ստեղծված ՊՈԱԿ-ի կողմից:

«Մեկ-երկու օրվա ընթացքում հանձնում-ընդունումը լրիվ կավարտենք: Ասեմ ավելին՝ «Սեքյուրիթի դրիմ»-ի աշխատակիցների 99 տոկոսը՝ 451 աշխատակից, հրամանագրվել են ՊՈԱԿ-ում՝ աշխատանքը շարունակելու համար»,- նշեց ոստիկանապետը:

Նմանատիպ նյութեր