211652_close_icon
views-count22775 դիտում article-date 13:13 27-10-2022

Երևանում փախցրել են Hyundai մակնիշի ավտոմեքենա, մինչ քրեական հետախուզության օպերլիազորը լսում էր տուժածին, Երևանի գնդի պարեկները տաք հետքերով հայտնաբերում են ավտոմեքենան ու այն փախցնողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Գոռ Բ-ից, ով հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 23։00-ի սահմաններում Մուրացանի փողոցի 113/1 հասցեի մոտից իրեն պատկանող Hyundai մակնիշի ավտոմեքենան գողացել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ասատրյանի գլխավորությամբ։

Մինչ քրեական հետախուզության օպերլիազորը կատարվածի մասին հաղորդում էր վերցնում Գոռ Բ-ից, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ իրականացնում են հատուկ օպերացիա, և դրա շրջանակում պարեկները ստանում են օպերատիվ տեղեկություն՝ առևանգված ավտոմեքենայի ենթադրյալ երթուղու մասին։

Պարեկները Լենինգրադյան փողոցում հայտնաբերում են նշված ավտոմեքենան, որտեղից էլ ավտոմեքենան և այն փախցրած կասկածյալ՝ Երևանի բնակիչ, 51-ամյա Հարություն Հ-ի հետ տեղափոխում են ոստիկանության Էրեբոնու բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հարություն Հ-ի մոտ հայտնաբերվում է նաև թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր