1608 դիտում
16:12 28-10-2022
Կա միայն մեկ Պուտին, որը ներխուժել է հարևան պետություն․ Սպիտակ տունը՝ ՌԴ միջնորդական ջանքերի մասին
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին, արձագանքելով Հարավային Կովկասում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերին, հայտարարել է. - «Կա միայն մեկ Պուտին, նա որոշել է առանց որևէ պատճառի ներխուժել հարևան պետություն»: Գրում է «Ազատությունը»։
«Այն Պուտինն է, որն անմեղ ուկրաինացիների, երեխաների նկատմամբ վայրագություններ իրականացնող, քաղաքացիական ենթակառուցվածքներ ոչնչացնող զինվորականների առաջնորդն է։ Այն Պուտինն է, որը ստում է իր զորքին և իր ժողովրդին», - հավելել է Քիրբին:
Սպիտակ տան պաշտոնյան պատասխանել է ադրբեջանական «Թուրան» գործակալության թղթակցի հարցին, թե ո՞ր Պուտինն է իրական՝ խաղաղարա՞րը՝ Հարավային Կովկասում, թե՞ խառնակիչը՝ Ուկրաինայում:

Նմանատիպ նյութեր
11588 դիտում
09:13 01-03-2022
Սպիտակ տունը դաշնակիցների հետ քննարկում է Ռուսաստանի դեմ համակարգված ջանքերի հարցը․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1114 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1018 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1060 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»