211652_close_icon
views-count2073 դիտում article-date 11:50 29-10-2022

Լազարյան ակումբում ռուսներին հակառուսական հայ գործիչների ցուցակը տվեցին՝ Հովսեփ Խուրշուդյան, Ազատ Արշակյան, Արամ Զավենիչ, Արման Բաբաջանյան, Ռուբեն Մեհրաբյան․․․ «Առավոտ»

Ռուս-հայկական «Լազարյան» ակումբի նիստում քաղաքագետ Տիգրան Քոչարյանը ռուս գործընկերներին ներկայացրեց Հայաստանում հակառուսական տրամադրություն ստեղծող հասարակական, քաղաքական գործիչների ցուցակը՝ ապացուցելու համար, որ բոլորովին էլ խոսքը 10 մարգինալների մասին չէ. «Եկեք տեսնենք ինչ է կատարվում, ես դուրս եմ գրել այն փորձագետներին, որոնք գնում են Հանրային հեռուստաընկերություն եւ այն փորձագետներին, որոնք գնում են «Freenews», որը պատկանում է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի կնոջը»: Ըստ այդմ, նա սկսեց թվարկել վերջին 1 ամսվա ընթացքում այդ մեդիաներում հյուրերին, որոնց եթեր են տվել՝ Ստյոպա Սաֆարյան, Դավիթ Ստեփանյան, Արծրուն Հովհաննիսյան, Վովա Վարդանով, Արա Պապյան, Արմեն Հովհաննիսյան, Արմինե Մարգարյան…: Գրում է Aravot.am-ը։

Նրա խոսքով՝ ««Freenews»-ում մեկ ամսվա ընթացքում 10 հաղորդումների հյուր են եղել Տիգրան Խզմալյանը, Լեւոն Շիրինյանը, Արեգ Քոչինյանը, Զարեհ Սինանյանը, Վիլեն Գաբրիելյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Ազատ Արշակյանը, Արամ Զավենի Սարգսյանը, Ստեփան Գրիգորյանը, Արման Բաբաջանյանը, Ռուբեն Մեհրաբյանը…Սրանք ալիքներ են, որտեղ կողմնակի մարդկանց չեն թողնում:

Որպեսզի վիճակագրությունը որոշակի լինի, ես դուրս եմ գրել, որ 1 ամսվա ընթացքում Առաջին ալիքում եղել է 14 փորձագետ հակառուսական ուղղության, Փաշինյանի իշխանության 10 ներկայացուցիչ, 1 հոգի Խոսրով Հարությունյան, մեկը՝ ընդդիմադիր պատգամավոր: Դա՝ Պետրոս Ղազարյանի մոտ: Իսկ այն դեբատներին, որտեղ 4 հոգի են մասնակցում ու 2-2 պետք է լինեն, 24 փորձագետներից 19-ը հակառուսական հայացքներով են եղել, մեկ ընդդիմադիր է եղել եւ Ալեքսանդր Իսկանդարյանը, որը ոչ պրոռուսական հայացքներ ունի, ոչ հակառուսական: «Freenews»-ում 17 փորձագետներից 11-ը հակառուսական ուղղության են, 3 իրավաբան, 2 ադրբեջանագետ եւ 1 հոգեբան, ընդամենը մեկ չեզոք մարդ»: Սա ներկայացնելով՝ Տիգրան Քոչարյանն ասաց, որ այստեղից երեւում է՝ Հայաստանում կա՞ հակառուսական տրամադրություն, թե՞ չկա, ընդ որում, այն ԶԼՄ-ներում, որոնք իշխանական են:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր