211652_close_icon
views-count1280 դիտում article-date 19:07 30-10-2022

Ադրբեջանն Արցախի հետ չունի բնական, իրավական կամ այլ առնչություն․ Արման Թաթոյան

Ինքնորոշումն Արցախի բնիկ ժողովրդի` հայ ժողովրդի անբաժանելի մասի բնական իրավունքն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Ադրբեջանն Արցախի հետ չունի բնական, իրավական կամ որևէ այլ առնչություն: Արցախի մեր եղբայրների ու քույրերի իրավունքները և անվտանգությունն ապահովող բնական ճանապարհը սա է»,-նշել է Թաթոյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 30-ին ԱՀ խորհրդարանը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել:

Նիստին զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք։

Ըստ ԱՀ Ազգային ժողովի՝ հանրահավաքին մասնակցում էին մոտ 40,000 քաղաքացիներ Ստեփանակերտից և շրջաններից: 

Նմանատիպ նյութեր