211652_close_icon
views-count2580 դիտում article-date 14:21 31-10-2022

Իրանում 100 հազար դոլարի ներդրում իրականացրած օտարերկրյա քաղաքացիները կարող են 5 տարվա կացության թույլտվություն ստանալ

Իրանում 100 հազար դոլարի ներդրում իրականացրած օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ 5 տարվա կացության թույլտվություն:

ParsToday-ի փոխանցմամբ, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ կայացած նիստում իսլամական խորհրդարանի ներկայացուցիչները նշել են, որ այս որոշման արդյունքում կապիտալ կներգրավվի երկիր:

Իրանի ՆԳՆ-ն պարտավորվել է առավելագույնը 1 ամսում օտարերկրյա քաղաքացիներին, որոնք Իրանում առնվազն 100 հազար դոլարի երկարաժամկետ ներդրումներ կիրականացեն, Էկոնոմիկայի նախարարության հաստատումից հետո տրամադրել 5 տարվա կացության թույլտվություն:

Նշվում է, որ ավելի քան 80 միլիոն բնակչության և կիրթ աշխատուժի, կլիմայական բազմազանության, Կասպից ծովի և հարևան երկրների մի քանի հարյուր միլիոնանոց շուկայի ու համապատասխան ենթակառուցվածքային ցանցի առկայության շնորհիվ Իրանը գրավիչ է ներդրողների համար:

Նմանատիպ նյութեր