211652_close_icon
views-count2353 դիտում article-date 14:51 01-11-2022

Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են ԵՄ-ին ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես գրում է belta.by-ն, երկրի ղեկավարը հնարավորինս բաց և անկեղծ է խոսել այս և ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակի հետ կապված այլ հարցերի շուրջ:

«Այս հակամարտությունը (Հայաստանի և Ադրբեջանի միջև-Խմբ.) պետք է ավարտել: Եվ Աստված մի արասցե, մենք դեռ հակամարտություն հրահրենք տաջիկաղրղզական սահմանին: Սա նույնպես անընդունելի է: Մենք պետք է վերջ տանք դրան: Չի ստացվի, որ ՀԱՊԿ շրջանակում մենք չենք կարող կանգնեցնել այդ հակամարտությունները։ Մենք պետք է լրջորեն քննարկենք այդ հարցերը ՀԱՊԿ հաջորդ նստաշրջանում»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Նոյեմբերի երկրորդ կեսին նախատեսված ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովի նախաշեմին Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ 

«Այնուամենայնիվ, Դուք (Զասը-Խմբ.) ինքներդ այնտեղ էիք, տեսաք, թե ինչ է կատարվում, միացյալ շտաբի պետն էլ աշխատեց, ամեն դեպքում սրանք մասնագետներ են։ Օրինակ, երբ առաջարկվում էր ՀԱՊԿ առաքելություն ուղարկել այնտեղ, ես մտածեցի՝ մենք այստեղ՝ Բելառուսում, Զասից ավելի ուժեղ մարդ ունե՞նք», - ասել է երկրի ղեկավարը։

Լուկաշենկոն նաև նշել է, որ Ռուսաստանն արդեն միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում, և դա բավական է.«Պատերազմն ավարտվեց: Պարզ է, թե ինչպես ավարտվեց: Կողմերը որոշել են, որ իրենց միջնորդ է պետք: Սա դասական նորմ է: Բնականաբար, դա Ռուսաստանն է: Դիմեցին Ռուսաստանին: Ռուսաստանը հարյուրավոր մարդկանց տեղակայեց այնտեղ: Մենք հիշում ենք, թե ինչպես էին ինքնաթիռները թռնում: Ռուս սահմանապահները, ինչպես ասել է Պուտինը, գտնվում են սահմանի բոլոր հատվածներում։ Ե՛վ Թուրքիայի հետ, Իրանի հետ այնտեղ, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի միջև և այլն։ Դե, էլ ի՞նչ է պետք։ Թող աշխատեն այս ուղղությամբ։ Իզուր չասացի, որ որոշակի խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են Եվրամիությունը ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին։ Դե ինչո՞ւ։ Դե, հասկանալի է, թե ինչու։ Ի՞նչ են անելու այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա։ Եվ ՀԱՊԿ-ին էլ է պետք  ներքաշել դրա մեջ։ Կարծես ուրիշ անելիք չկա»,- ասել է Լուկաշենկոն:

Նմանատիպ նյութեր