954 դիտում
23:21 01-11-2022
Պառակտում են համահայկականությունը, քանի որ այն խոչընդոտ է իրենց թուրքամետ գործունեության համար․ Կյուրեղյան. Oragir.news
Oragir.news-ը գրում է.«Պետությունը պետք է տեսլական ձևավորի՝ սփյուռքի ներուժը բացահայտելու և այն մաքսիմալ արդյունավետ օգտագործելու համար․ իշխող կուսակցության առանցքային կերպարներից մեկի՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանի խոսքերն են Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում։
Տպավորություն է, որ չկա հայկական Սփյուռքի հետ աշխատելու փորձ, երբևէ չի եղել համագործակցության որևէ ձևաչափ, և նոր-նոր պիտի ձևավորենք կառույցներ՝ համահայկական ցանցային աշխատանք կատարելու համար։ Համաշխարհային գագաթնաժողովի աշխատանքի սկզբունքային փոփոխությունների և դրանց նպատակների մասին Oragir.News-ի հարցերին է պատասխանել ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը։
«Մենք տեսանք, որ այս գագաթնաժողովի կազմակերպումն անգամ այս իշխանությունները սկսեցին իրենց զրոյական կետից՝ կարծես թե ոչինչ մինչ այս չկար։ Սփյուռքում գործող ոչ մի կազմակերպության չհրավիրեցին․ եթե նույնիսկ հրավիրեցին, ապա միայն՝ որպես անհատներ։ Կաթողիկոսների՝ իրենց մերժելն էլ վկայեց, որ իրենք արարողակարգային ոչ մի կանոնի չէին հետևել։ Նրանք ամեն ինչ սկսում են անել քանդելով, և այս հարցում էլ են սկսել՝ քանդելով»,- ասաց նա։
Կյուրեղյանը զուգահեռներ անցկացրեց Արցախյան հարցի՝ զրոյական կետից սկսելու և համահայկական ցանց զրոյից ձևավորելու նախաձեռնությունների միջև․ «Ինչպես եկան, Արցախի բանակցություններում հայտարարեցին, որ սկսում են իրենց զրոյական կետից, և այսօր փաստացի հայտարարում են՝ Արցախն Ադրբեջան է, այդպես էլ փաստացի համահայկական գագաթնաժողովի կազմակերպումն են սկսում իրենց զրոյական կետից։ Հրավիրում են միայն իրենց սրտակից մարդկանց, հայտարարում են, թե համահայկական ներուժը պիտի օգտագործվի․ կներեք, իսկ մինչ այս համահայկական ներուժի կիրառման ոչ մի փաստ չե՞նք ունեցել։ ՀՅԴ գրասենյակները գիշեր-ցերեկ աշխատանք են տարել։ Ցեղասպանության ճանաչման ու բազմաթիվ այլ ուղղություններով հայանպաստ աշխատանքը տասնամյակների աշխատանք է։ Իրենց թվում է՝ իրենք եկել են, այ հիմա մի բան են անելու»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
2156 դիտում
20:11 29-07-2019
Ռոբերտ Քոչարյանի գործով խախտումները շատ են, նա քաղբանտարկյալ է. Արմենուհի Կյուրեղյան. Tert.am
4419 դիտում
23:40 26-04-2019
«Սիրիայում թուրքամետ զինյալների և հայերի միջև բախումների մասին լուրերը կեղծ են». արաբագետ
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»