211652_close_icon

Ռուսական հատուկ ծառայություններն այժմ նպատակաուղղված խարխլում են Մոլդովան. Մայա Սանդու

views-count1833 դիտում article-date 10:33 02-11-2022
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ քաղաքական կուսակցությունները, որոնք այժմ սկսել են բողոքի ակցիաները, աշխատում են ռուսական հատուկ ծառայությունների հետ՝ խարխլելու իրավիճակը Մոլդովայում։ Այս մասին նա հայտարարել է ռումինական Digi24-ին տված հարցազրույցում: 

Նախագահը նշել է, որ Մոլդովայի քաղաքական կյանքին ռուսական միջամտության փորձերը նորություն չեն, և ռուսամետ քաղաքական ուժերի վերջին բողոքի ցույցերի հետևում կանգնած են նաև ռուսական հատուկ ծառայությունները։

«Մենք ապացույցներ ունենք, որ կոռուպցիոն խմբավորումների կոալիցիան, որը մեծ գումարներ է գողացել Մոլդովայում, և ռուսական հատուկ ծառայությունները, Մոլդովայի ռուսամետ կուսակցությունները, բոլորն ունեն ընդհանուր նպատակ՝ ապակայունացնել Մոլդովան: Նրանք իրենց օգտին են օգտագործում քաղաքացիների առջև ծառացած դժվարությունները։ Մենք վճռական ենք պաշտպանելու ժողովրդավարությունը»,- ասել է Մայա Սանդուն։

Վերջին շաբաթներին Մոլդովայում ակտիվորեն հակակառավարական ցույցեր են իրականացվում «Շոր» կուսակցության կողմից. մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը:

Նմանատիպ նյութեր