211652_close_icon
views-count1050 դիտում article-date 10:01 03-11-2022

Շվեյցարիան 100 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վերանորոգման համար

Շվեյցարիայի դաշնային խորհուրդը որոշել է 100 մլն շվեյցարական ֆրանկ (100 մլն դոլար) հատկացնել՝ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վերանորոգման ծրագրի իրականացման համար։ Այս մասին ասվում է Շվեյցարիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում Դաշնային խորհուրդը Ուկրաինայի բնակչության համար մոտեցող ձմռան հետեւանքները մեղմելու գործողությունների ծրագրի մասին որոշում է ընդունել։

Նշվում է, որ Շվեյցարիան կֆինանսավորի Ուկրաինայում էներգետիկ ենթակառուցվածքի շտապ վերանորոգման նախագծերը։

Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ համադաշնությունը կօգնի ուկրաինական էներգետիկ ընկերություններին ձեռք բերել էներգիայի աղբյուրներ, ներդրում կանի երկաթուղային գծերի ամրացման համակարգերի վերանորոգման մեջ եւ մարդասիրական օգնություն կտրամադրի։ Բացի այդ, Շվեյցարիայի իշխանությունները ուսումնասիրում են Ուկրաինային գեներատորների, պոմպերի կամ ջրի մաքրման սարքերի հնարավոր մատակարարումների հարցը։

Նմանատիպ նյութեր