211652_close_icon
views-count826 դիտում article-date 12:15 22-06-2024

Ուկրաինան հայտնել է ռուսական զորքերի հարվածների մասին էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտին

Ռուսական զորքերը հունիսի 22-ի գիշերը հարված են հասցրել Ուկրաինայի տարածքին տարբեր տեսակի հրթիռներով եւ կամիկաձե-դրոններով։ Երկրում երկու անգամ օդային տագնապ է հայտարարվել, մասնավորապես Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի եւ Վոլինի մարզերում, տեղեկացրել է «РБК-Украина»-ն։

Նշվել է, որ ռուսական զորքերը սկզբում նախօրեի երեկոյան արձակել են երկու «Շահեդ» տեսակի հարվածային անօդաչու։ Դրանք մտել են երկրի օդային տարածք հարավային ուղղությամբ, ինչից հետո փոխել են ուղղությունը դեպի արեւմուտք եւ կենտրոնական մարզեր։

Ավելի ուշ հայտնի է դարձել ռուսական ավիացիայի թռիչքների մասին՝ ՄիԳ-31К-ի եւ եւս 4 Ту-95МС ռմբակոծիչների մասին։ Նրանք շարժվել են Ուկրաինայի ուղղությամբ։ Բայց ՄիԳ-31К-ի սպառնալիքը չեղարկվել է, իսկ կործանիչներինը՝ ոչ։

Գիշերվա ժամը 3.00-ին մոտ Ուկրաինայի օդուժի հրամանատարությունը տեղեկացրել է Ուկրաինայի դեմ տարբեր ուղղություններով շարժի մասին։ Ռուսական թեւավոր հրթիռները թռել են Կիեւի, Լուցկի, Ումանի, Ստրիյի, Խմելնիցկու եւ Վիննիցայի մարզերի ուղղությամբ։ Տարբեր շրջաններում գործել են ՀՕՊ միջոցները։

Ուկրաինայի երկնքում գրանցվել են հակառակորդի կամիկաձե-դրոններ։
Առավոտյան ժամը 5.00-ին սոցցանցերում գրել են պայթյունների մասին Լվովի մարզում, մասնավորապես Ստրիյի շրջանում։ Տեղեկացվել է լույսի հետ կապված խնդիրների մասին։

Առավոտյան Լվովի մարզային ռազմական վարչության ղեկավար Մաքսիմ Կոզիցկին պատմել է, որ ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել կրիտիկական էներգետիկ ենթակառուցվածքին, այնտեղ հրդեհ է սկսվել, որն արդեն մարել են հրշեջները։

Պաշտոնյայի խոսքով՝ տուժածների մասին տեղեկություն այդ պահին (առավոտյան 5.30-ին) չի եղել։
Առավոտյան Վոլինի մարզի ղեկավար Յուրի Պոգուլյակոն պատմել է ռուսական խփված օդային թիրախների մասին։

Տեղեկացվել է նաեւ պայթյունների մասին, որոնք լսվել են Լուցկում։

Նմանատիպ նյութեր