211652_close_icon
views-count702 դիտում article-date 16:48 14-11-2022

Բալիում գումարվում է «Մեծ քսանի» հավաքը

Ինդոնեզիայում՝ Բալի կղզում «Մեծ քսանի» (G20) գագաթնաժողովի գումարման կապակցությամբ անվտանգության խստագույն միջոցներ են ձեռնարկվել: Գրում է «Ազատությունը»։

Բալի են արդեն ժամանել Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենը և Սի Ծինպինը, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և այլ լիդերներ:

Բալիում բարձրաստիճան հյուրերի անվտանգությունն ապահովում են ավելի քան 18 հազար զինծառայողներ և ոստիկաններ:

Մեծ քսանյակի գագաթնաժողովի օրակարգում համաշխարհային առողջապահության, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների թեմաներն են, սակայն ենթադրվում է, որ կքննարկվեն նաև աշխարհքաղաքական զարգացումները, պարենի և կլիմայի հիմնախնդիրները:

Երկօրյա գագաթնաժողովը, որի կարգախոսն է՝ «Վերականգնվենք միասին, վերականգնվենք ավելի հզոր», վաղն է մեկնարկում:

Նմանատիպ նյութեր