211652_close_icon
views-count22094 դիտում article-date 13:54 14-12-2022

Արտակարգ իրավիճակ Երևանի Արին Բերդի փողոցում․ պատճառը իրանական բեռնատարներն են․ պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում ճանապարհը դարձավ անցանելի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արցախի պողոտայից դեպի Արին Բերդի փողոց տանող հատվածում մի քանի բեռնատարների խափանման պատճառով ճանապարհը դարձել է անանցանելի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Պարեկները կարողացան կարճ ժամանակում երթևեկությունը նշված հատվածում կարգավորել, և 1 ժամ փակված ճանապարհը, որի պատճառը 2 իրանական բեռնատարների խափանվելն էր, բացվեց։

Այս պահին երթևեկությունը նշված վայրում կարգավորված է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր