211652_close_icon
views-count1096 դիտում article-date 17:17 16-12-2022

Հայաստանի և Արցախի ՊՆ-երը հերքում են Ադրբեջանի կողմից տարածված լուրերը

Հայաստանի և Արցախի Պաշտպանության նախարարությունները հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված լուրերը:

ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 12:00-13:50-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»:

Արցախի ՊԲ-ն ևսհայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 16-ին, ժամը 13:05-ի սահմաններում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։

Նմանատիպ նյութեր