211652_close_icon
views-count1211 դիտում article-date 11:07 17-12-2022

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի հարցի քննարկումն արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում․ Արտակ Բեգլարյան

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը կքննարկի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Security Council Report (SCR) վերլուծական-հետազոտական կենտրոնը։ Հարցի քննարկումը տեղի կունենա ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության առաջարկով։

Քննարկման փաստին անդրադարձել է Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով․ «Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Արցախի հարցը: Թեև քննարկումը փակ ռեժիմով է, սակայն դա արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում:

Հուսամ՝ ՄԱԿ-ը ավելի մեծ ուշադրություն կդարձնի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծման վրա՝ կատարելով իր պարտավորություններն ու կիրառելով բոլոր հնարավոր մեխանիզմները»:

Նմանատիպ նյութեր