211652_close_icon
views-count1021 դիտում article-date 15:41 17-12-2022

Վահան Քերոբյանն ընդունել է Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի անդամներին

Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է  Միջազգային առևտային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի անդամներին՝ կոմիտեի գլխավոր քարտուղար Րաֆֆի Սեմերջյանի գլխավորությամբ։  Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել պետություն-մասնավոր երկխոսությունը, քանի որ հենց այդ երկխոսության ընթացքում են վերհանվում գործարարությանը խոչընդոտող խնդիրները և համատեղ աշխատանքի արդյունքում գտնվում լուծումներ։ 

Րաֆֆի Սեմերջյանը ներկայացրել է Միջազգային առևտային պալատի միջազգային և տեղական հանձնաժողովների գործունեությունը և հույս հայտնել, որ հայկական ընկերությունները կունենան առավելություններ՝ օգտվելով ՄԱՊ-ի ընձեռած մի շարք հնարավորություններից։ 

Միջազգային առևտային պալատի  հայաստանյան ազգային կոմիտեն հիմնադրվել է 2018 թ.-ին: Հիմնվելով Միջազգային առևտրային պալատի հանձնաժողովների վրա՝ հայաստանյան ազգային կոմիտեն հիմնադրել է իր կոմիտեները, որոնցից է Արբիտաժի և վեճերի այլընտրանքային լուծման կոմիտեն, ֆինանասաբանկային,  թվային տնտեսության, ձեռներեցության և ՓՄՁ-ի, մտավոր սեփականության կոմիտեները։

Նմանատիպ նյութեր