211652_close_icon
views-count1536 դիտում article-date 16:14 17-12-2022

Անբարոյական են բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր շատ լավ գիտեն ազգային ուժերի դիրքորոշումը «միջանցքի» վերաբերյալ, բայց հայտարարում են, որ ընդդիմությունը տեսակետ չի արտահայտել. Վարդանյան

Անբարոյականներ են բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր շատ լավ գիտեն ազգային ուժերի դիրքորոշումը այսպես կոչված «միջանցքի» վերաբերյալ, բայց հայտարարում են, որ ընդդիմությունը հստակ տեսակետ չի արտահայտել այդ հարցի շուրջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Նախ`ըննդիմության որևէ ներկայացուցիչ չի ստորագրել փաստաթուղթ, կամ ձեռք չի բերել որևէ պայմանավորվածություն, որը վկայակոչելով թշնամիները կարող են ասել, որ Հայաստանը պարտավորվել է միջանցք տրամադրել թուրք-ադրբեջանական տանդեմին։ Փոխարենը մինչև այսօր մենք որևէ համոզմունք չենք կարող ունենալ, որ Փաշինյանը չունի նման պայմանավորվածություն։ Իր և իր սատելիտները խոսքը չի կարող հիմք հանդիսանալ ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ հարցում։

Բացի այդ՝ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները տարբեր հարցազրույցներում ու ելույթներում խոսել են այսպես կոչված «միջանցքի» տրամադրման անթույլատրելիության մասին, բացատրել, որ չկան դրա իրավական հիմքերը և այդ պահանջը կարող է պայմանավորված լինել բացառապես Փաշինյանի բանավոր կամ գրավոր պայմանավորվածություններով։ Հենց դրանով էլ նաև հիմնավորվում է Փաշինյանի հրաժարականի պահանջը։ Այս պնդումները կարող եք գտնել թեմայի վերաբերյալ ցանկացած ընդդիմադիրի հարցազրույցում կամ ելույթում։

Եվ 3-րդ․ ի տարբերություն օկուպացիոն վարչակարգի՝ ընդդիմությունն ամեն հարմար առիթով պաշտոնապես սահմանել է իր պատկերացումները և գծել կարմիր գծերը կարևոր հարցերի վերաբերյալ։

Այսպես օրինակ՝ ապրիլի 5-ին և նոյեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցած «Դիմադրություն» շարժման հանրահավաքներին ընդունվել են հայտարարություններ, որոնցում այս հարցի վերաբերյալ հստակ արձանագրվում է․

«․․․բացառել Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը»

Ապրիլի 5, «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ընդունած հայտարարություն

««Զանգեզուրի միջանցքը» պահանջելու թուրք-ադրբեջանական պահանջը չունի որեւէ իրավական հիմք»

Նոյեմբերի 5, «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ընդունած հայտարարություն»,- գրել է Վարդանյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր