1563 դիտում
16:44 23-12-2022
Ցավալի է, որ նման հնարավորությունը բաց թողնվեց. Լավրովը՝ Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպմանը Հայաստանի չմասնակցելու մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը հրաժարվել է եռակողմ հանդիպումից, հայտնում է News.ru-ն։ Նա նշել է, որ Երևանը վերջին պահին որոշել է չմասնակցել միջոցառմանը։
«Այսօրվա համար պայմանավորվել էինք մեր տարածքում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ շարունակելու խաղաղության պայմանագրի քննարկումը։ Մենք պատրաստվում էինք այս միջոցառմանը, սակայն, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով։ Ցավալի է, որ նման հնարավորությունը բաց թողնվեց»,- ասել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ այնուհանդերձ, Բայրամովի հետ այսօրվա հանդիպմանն իրենք քննարկելու են ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած չորս եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:
«Վստահ եմ, որ ցամաքում ինչ հարցեր էլ, որ առաջանան, անհրաժեշտ է, այնուհանդերձ, կանոնավոր կերպով հանդիպել, պայմանավորվել, ամրապնդել վստահությունը և հիմք ստեղծել բոլոր հարցերը կարգավորելու համար»,- հավելել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Նմանատիպ նյութեր
1561 դիտում
22:50 31-05-2021
«Վեստ Արմենիան» հայտարարեց Հայաստանի առաջնությանը չմասնակցելու մասին
Այս բաժնից
934 դիտում
19:53 15-01-2025
Բելառուսը նախատեսում է ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ դառնալ
1003 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել