43110 դիտում
13:17 26-12-2022
Արտակարգ դեպք՝ Նուբարաշենի բանտում. քրեակատարողական ծառայությունն իրականացրել է «Նանայանից ձմեռ պապի դուրս չեկավ» օպերացիան. բժիշկ է ձերբակալվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացրել են «Նանայանից ձմեռ պապի դուրս չեկավ» օպերացիան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Վարդաշեն» և «Նուբարաշեն» ստորաբաժանման բժիշկը խոշոր չափի թմրամիջոց է անցկացնելու քրեակատարողական հիմնարկներից մեկը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում իրականացվել է օպերացիա և պարզվել է, որ տեղեկությունները հավաստի են եղել։ Բժշկի մոտ հայտնաբերվել է ընդհանուր՝ 22 գրամ թմրամիջոցի նմանվող դարչնագույն փոշենման զանգված, ընդհանուր՝ 65 գրամ քաշով թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներ, ընդհանուր՝ 12.4 գրամ քաշով թմրամիջոցի նմանվող սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածներ և ընդհանուր՝ 3.1 գրամ քաշով թմրամիջոցի նմանվող սև գույնի կոշտ զանգվածներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր.օր-ի 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
Քննչական բաժնի քննիչը երեկ դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի բժշկի նկատմամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, բժիշկը Երևանի բնակիչ՝ 68-ամյա Մամբրե Նանայանն է։ Իսկ թմրամիջոցները հայտնաբերվել են նրա ձեռքին եղած «wi-fi» սարքի միջից, և նա խուզարկության է ենթարկվել Նուբարաշենի բանտի հերթապահ մասի հանգստի սենյակում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
63645 դիտում
15:03 10-04-2023
Ապրիլի 7-ին Նուբարաշենի բանտում բանտի աշխատակիցներն իրականացրել են «Կլարա Ցետկին՝ քեզ մոտ չի ստացվի» օպերացիան