30589 դիտում
18:02 02-01-2023
Ավտովթար՝ Արարատի մարզում․ Nissan Tiida-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին․ օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 17։10-ի սահմաններում Երևանի բնակիչ Կ․ Կարապետյանն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները` դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով տեսուչ Սահակ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի տեխնիկական խնդիր ունենալը և, եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է բախվեր ճանապարհով ընթացող մեքենաների։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+