211652_close_icon
views-count38800 դիտում article-date 21:36 03-01-2023

Արտակարգ դեպք Երևանում․ 24-ամյա վարորդը BMW-ով բախվել է քարե պատնեշին, որից հսկայական կտորներ են պոկվել ու մոտ 5 մետր բարձրությունից թափվել ու վնասել են փրկարարական ջոկատում կայանված Mazda-ն ու Nissan-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Հասմիկ Հ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի ճանապարհից Հերացի փողոց ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Ֆոտոլրագորղը հայտնում է, որ բետոնե պատնեշին բախվելուց հետո հսկայական բետոնե մի քանի հատվածներ կոտրվել ու մոտ 5 մետր բարձրությունից շպրտվել են, ինչի հետևանքով վնասվել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի վարչական տարածքում կայանված հրշեջ-փրկարարների Mazda և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ 

Բարեբախտաբար, հրշեջ-փրկարարներն այդ պահին եղել են մեքենաներից մոտ 2 մետր հեռավորության վրա։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարում և տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գոռ Մանվելյանն ու կրտսեր պարեկ Ռաֆիկ Հովսեփյանը։ 

Վթարի փաստով՝ Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում է նաև կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր