211652_close_icon
views-count904 դիտում article-date 09:18 06-01-2023

Ռուս խաղաղապահներին մանդատ տալու հարցով քայլեր են արվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի շրջափակումից օրեր անց արդեն հայաստանյան քաղաքական իշխանության ներկայացուցիչները սկսեցին խոսել ռուս խաղաղապահներին ավելի լայն լիազորություններ տալու հավանականության մասին։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն էր հայտնել։ Մեզ հասած տեղեկություններով՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանություններն այժմ ակտիվորեն աշխատում են այդ օրակարգի շուրջ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքն Արցախում խաղաղարար առաքելություն իրականացնող զորախմբին ՄԱԿ-ի միջազգային մանդատ շնորհելու մասին է, ինչից հետո նրանք ոչ միայն միջանցքի կամ սահամնների անվանտգությունն ապահովելու, այլ նաև՝ տեղաբնակների պաշտպանությունը, նրանց հումանիտար ու կենսական նշանակության այլ հարցերը լուծելու գործիքակազմ կունենան։ Առավել պարզ ասած՝ ինչ-որ մի խումբ, իր իսկ քմահաճույքներից ելնելով, չի կարող գալ ու որոշել ճանապարհ փակել, կամ եթե նման բան տեղի ունենա, ապա հստակ, սևը սպիտակի վրա գրված է միջազգային (տվյալ դեպքում՝ ՄԱԿ-ի) կանոնդարության համաձայն՝ խաղարար առաքելություն իրականացնողները կարող են բացել ճանապարհը, եթե պետք է լինի, անգամ ուժ կկիրառեն։ «

Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը չհերքեց, որ նման գործընթացի մասով որոշակի քայլեր արվում են։ «Մինչև այս ամենը՝ միջանցքի փակումը, մենք համապատասխան առաջարկներ արել էինք արդեն, որովհետև հասկանում էինք, որ եթե խաղաղապահները ՄԱԿ-ի միջազգային մանդատ չունենան, ապա կարող են նման խնդիրներ առաջանալ։ Մանդատն իրենց թույլ է տալիս ոչ միայն խաղաղապահ լինել, այլ խաղաղություն պարտադրող ուժ լինել։ Եվ եթե այդ բաղադրիչը լինի, ապա նման քայլեր՝ ճանապարհ փակել, խոչընդոտել երթևեկը, տեղի չեն ունենենա»,- մեկնաբանեց ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

«Այդ մասով այժմ հստակ գործընթաց կա՞»,- հարցրեցինք Բաբայանին։ Ի պատասխան նա նշեց, ու առաջարկել ու նույնիսկ խնդրել են միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Արևմուտքին ու Ռուսաստանին, մի կողմ դնել իրենց տարաձայնություններն ու գնալ հենց այս՝ միջազգային մանդատի ուղղությամբ։

Արցախի ժողովուրդը կոտորվում է, ու մեզ պետք է կա՛մ օգնեն բացել ճանապարհը, կա՛մ գոնե չխոչընդոտեն, չսպանեն մեր ժողովրդին։ Եթե ՄԱԿ-ի միջազգային մանդատ ունենան ռուս խաղաղապահներն, ապա ամեն բան հստակ կլինի։ Տեսեք, օրինակ Կոսովոյում նման բան հնարավոր չէ, որ մի խումբ մարդիկ գան ու ինչ-որ ճանապարհենր փակեն, որովհետև միջազգային մանդատ ունեցող խաղաղապահներն անմիջապես կցրեն նրանց, ու դա կանեն ուժի կիառմամբ ընդհուպ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Նմանատիպ նյութեր