211652_close_icon
views-count942 դիտում article-date 16:03 29-12-2022

Խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու համար պետք է Երևանի և Բաքվի համաձայնությունը. Պեսկով

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու, ինչպես նաև միջազգային ուժերի հնարավոր ներգրավման համար անհրաժեշտ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համաձայնությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։

«Միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել, եթե հակամարտության երկու կողմերն էլ համաձայնեն դրան։ Եվ սա ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանը»,- ընդգծել է Պեսկովը։

 

Նմանատիպ նյութեր