211652_close_icon
views-count1342 դիտում article-date 20:49 09-01-2023

ԱՄՆ նախագահը փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆոռնիայում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆոռնիայում՝ կիրակի նահանգում սկսված փոթորկի պատճառով։

«Նախագահ Ջոզեֆ Բայդեն-կրտսերը արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգում եւ կարգադրել է աջակցության դաշնային միջոցներ կիրառել՝ ի հավելումն նահանգի, ցեղերի եւ տեղի համայնքների ձեռնարկած միջոցների, կապված ձմեռային ուժեղ փոթորիկների, հեղեղումների եւ սողանքների առաջացրած արտակարգ պայմանների հետ, որոնք սկսվել են 2023թ. հունվարի 8-ին եւ շարունակվում են»,- նշվել է Սպիտակ տան կայքում տեղադրված հայտարարությունում։

Բայդենը լիազորել է ներքին անվտանգության նախարարությանը եւ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությանը (FEMA) համակարգել Կալիֆոռնիայում տարերային աղետների հետեւանքների վերացմանն ուղղված ջանքերը եւ անհրաժեշտ օգնություն տրամադրել մարդկանց փրկելու եւ նրանց անվտանգությունն ու սեփականությունը պաշտպանելու համար։

ԱՄՆ ազգային օդերեւութաբանական ծառայությունը հինգշաբթի տեղեկացրել էր մթնոլորտային հոսանքի մասին, որը մոտենում է ԱՄՆ արեւմտյան ափին, եւ որը ձյան եւ հեղեղումների պատճառ է դարձել Կալիֆոռնիայում։ Փոթորիկը կիրակի առանց լույսի է թողել ավելի քան 500 հազար սպառողի։ Երկուշաբթի շարունակում են առանց էլեկտրականության մնալ 115 հազար սպառողներ։

Նմանատիպ նյութեր