211652_close_icon
views-count1484 դիտում article-date 19:55 10-01-2023

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն համագործակցության հռչակագիր են ստորագրել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ստորագրել են համագործակցության մասին երրորդ համատեղ հռչակագիրը:

Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, համատեղ հռչակագրով նախատեսվում է ավելի ամրապնդել և ընդլայնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերությունը՝ հիմնվելով երկու կազմակերպությունների միջև նախորդ հռչակագրերի ստորագրումից (2016 և 2018 թվականներին) հետո համագործակցության աննախադեպ առաջընթացի վրա:

Ստոլտենբերգը շեշտել է ՆԱՏՕ-ԵՄ համագործակցության կարևորությունը Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողություններից հետո անվտանգային միջավայրի փոփոխության համատեքստում: Նա շեշտել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին անդամակցությունից հետո ՆԱՏՕ-ԵՄ գործընկերությունն ավելի կարևոր կդառնա, և ՆԱՏՕ-ն կպաշտպանի ԵՄ-ի բնակչության 96 %-ին:

Նմանատիպ նյութեր