211652_close_icon
views-count1090 դիտում article-date 12:52 11-01-2023

Կանադան ԱՄՆ-ից NASAMS ՀՕՊ համակարգ կգնի Ուկրաինայի համար

Կանադան ԱՄՆ-ից NASAMS զենիթահրթիռային համակարգ կգնի և այն կտրամադրի Կիևին: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը:

«Հակաօդային պաշտպանության համակարգերը Ուկրաինայի համար առաջնահերթություն են, այդ պատճառով Կանադան ԱՄՆ-ից գնում է NASAMS զենիթահրթիռային համակարգ, որպեսզի այն փոխանցի Ուկրաինային», - գրել է նա։ Անիտա Անանդը նաև շեշտել է, որ Կանադան կշարունակի կանգնել ուկրաինացի ժողովրդի կողքին Ռուսաստանի դեմ պայքարում:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին երկինքը պաշտպանելու հարցում Ուկրաինային օգնելու համար: «Կանադայի կողմից մեզ համար ձեռք բերված NASAMS-ն ուժեղ վահան կլինի մեր քաղաքների և քաղաքացիների համար», - գրել է Զելենսկին Թվիթերի իր էջում:

2022 թ.-ի նոյեմբերի տվյալներով՝ Ուկրաինայում ՌԴ ծավալած ռազմական գործողությունների ընթացքում Կանադան Կիևին է տրամադրել 3.4 մլրդ ԱՄՆ դոլարի աջակցություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր