211652_close_icon
views-count752 դիտում article-date 16:49 11-01-2023

Ուկրաինայի և Ռուսաստանի օմբուդսմենների հանդիպման արդյունքում 40 ռազմագերիներ կփոխանակվեն

Ուկրաինայի և Ռուսաստանի օմբուդսմենների հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել 40 ռազմագերիների փոխանակման շուրջ։ Թուրքիայում կայացած հանդիպումից հետո այս մասին ասել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։

Նա և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Դմիտրի Լուբինեցը Անկարայի հյուրանոցներից մեկում հանդիպել են միջազգային համաժողովի շրջանակում։

Դմիտրի Լուբինեցը հանդիման մասին սոցցանցում գրել է, որ բանակցությունները վերաբերել են հումանիտար խնդիրներին և հարցերին՝ քաղաքացիներին իրավապաշտպան օգնություն ցուցաբերելու առումով։

Նմանատիպ նյութեր