211652_close_icon
views-count988 դիտում article-date 21:27 12-01-2023

Վարդենիսի քննչական բաժնի պետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը. ArmLur.am

ArmLur.am-ը գրում է. «Երեկ Ոստիկանության Վարդենիսի բաժնի դիմաց պայթուցիկ սարք նետելը ունեցավ իր հետեւանքները: ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով` վերոնշյալ դեպքով եւ այլ դեպքերով պայմանավորված քիչ առաջ պաշտոնից ազատվել է քննչական կոմիտեի Վարդենիսի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտնակատար Մամիկոն Թորոսյանը:

Նրա փոխարեն քննչական բաժնի պետ է նշանակվել Մարտունու մեկ այլ քննիչ՝ Արման Հովհաննիսյանը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը ինքնաշեն նռնակ էր նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի հարևանությամբ։ 

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, պայթյունի հետևանքով տուժածներ չկային, սակայն ոստիկանության Վարդենիսի բաժնի շենքի հարևանությամբ գտնվող շինությանը պատճառվել էր նյութական վնաս։ 

Տեղում աշխատել էին իրավապահները՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյան գլխավորությամբ։

Տեղում էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր