211652_close_icon
views-count680 դիտում article-date 12:39 14-01-2023

Լաչինի միջացնքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի. ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու խնդրին՝ կոչ անելով բացել միջանցքը: Փաուերը թեմային անդրադարձել է Թվիթերի իր էջում կատարած գրառմամբ:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը նկատել է՝ արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ արգելափակված են Լաչինի միջանցքով փոխադրումները։

«Ամեն օր առևտրային հոսքերը և մարդասիրական օգնությունը չեն կարողանում անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մեծանում է հումանիտար ճգնաժամի պոտենցիալը: Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի»- ընդգծել է Սամանթա Փաուերը:

Նմանատիպ նյութեր