211652_close_icon
views-count802 դիտում article-date 15:47 14-01-2023

Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը. Արցախի պետնախարար

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շեշտել է, որ Լաչինի միջանցքի՝ մեկ ամսից ավելի շարունակվող շրջափակումից հետո Ադրբեջանը ստիպում է հայերին լքել իրենց հինավուրց հայրենիքը, սակայն արցախցիները չեն լքելու իրենց հայրենիքը, որքան էլ դժվար լինի:  Վարդանյանն այս մասին գրառում է կատարել Թվիթերիի իր միկրոբլոգում:

«Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը։ Ամեն օր մենք դժվար, բայց անհրաժեշտ ընտրություն ենք կատարում՝ մնալու և պաշտպանելու մեր հողը»,-շեշտել է Վարդանյանը:

Նա հավելել է, որ դա միակ ճանապարհն է, որով կարելի է կանխել Արցախը կորցնելու գործընթացը և երաշխավորել հայոց աշխարհի պահպանումը։

Նմանատիպ նյութեր