Հայտնի է Գերմանիայի պաշտպանության նոր նախարարի անունը. DW
Գերմանիայի պաշտպանության նոր նախարար կնշանակվի Ներքին Սաքսոնիայի դաշնային երկրամասի ներքին գործերի նախարար Բորիս Պիստորիուսը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է DW-ն։
Պիստորիուսը կփոխարինի Քրիստին Լամբրեխտին, որը երեկ հրաժարական էր ներկայացրել։
2013 թվականից Պիստորիուսը Ներքին Սաքսոնիայի SPD-ի գլխավորած նահանգային կառավարությունում զբաղեցնում էր ներքին անվտանգության, կիբերհանցագործությունների, միգրացիայի և սպորտի հարցերով գերատեսչության ղեկավարի պաշտոնը: Այսպիսով, 62-ամյա իրավաբանն ունի նախարարություն ղեկավարելու փորձ։
Պիստորիուսը զինվորական ծառայությունն ավարտել է 1980/81 թվականներին, սակայն ռազմական ոլորտում փորձ չունի։
Այնուամենայնիվ, նա փորձ ունի ոստիկանական ուժերի հետ առնչվելու և դրա վերակազմավորմանը՝ երիտասարդ սպաներ ներգրավելու և քաղաքացիներին օգնության հասնելու համար: Պիստորիուսը անվտանգության ապարատը համարում է ժողովրդավարության կարևոր հենասյուն: