781 դիտում
20:13 20-01-2023
Ի գիտություն պետական հավատարմագրում չունեցող քոլեջների շրջանավարտների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը՝ «Բուժական կոսմետոլոգիա» և «Բուժական գործ» մասնագիտությունների համար, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Նախարարի հրամանի համաձայն՝ ուսումնական հաստատությունների տնօրենները պետք է քննություններից առնվազն մեկ շաբաթ առաջ հաստատված հարցաշարերի հիման վրա կազմեն հարցատոմսեր, որոնցում կարող է ընդգրկվել նաև մեկ կամ երկու գործնական աշխատանքի կատարում:
Ավելի վաղ՝ հունվարի 11-ին, ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են «Ատամնատեխնիկական գործ», «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ» և «Դեղագործություն» մասնագիտությունների հարցաշարերը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2204-Ա/2 հրամանով հաստատվել է «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց 2022 թվականի պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման» ընթացակարգը:
Ըստ այդմ՝ պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած և վերջին 10 տարվա ընթացքում ուսումնառած մասնագիտության համապատասխան ոլորտի 3 կամ վերջին 3 տարվա ընթացքում 1 տարվա աշխատանքային ստաժ ունեցող շրջանավարտի պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու նպատակով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 23-ն ընդունվել են շահառուների փաստաթղթերը:
Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է դիմել պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական հաստատության 254 շրջանավարտ:
Քննությունները տեղի կունեան 2023 թվականի փետրվարին:

Նմանատիպ նյութեր
1027 դիտում
11:11 18-10-2023
Ի գիտություն ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների. հրապարակվել են ուսումնարանների և քոլեջների ցանկերը
3159 դիտում
17:50 09-03-2016
Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների
Այս բաժնից
541 դիտում
14:52 30-12-2024
Տավուշից մինչև Սյունիք այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին․ Գեղամ Մանուկյան
637 դիտում
14:37 30-12-2024
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը
553 դիտում
14:07 30-12-2024
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն