211652_close_icon
views-count708 դիտում article-date 21:57 20-01-2023

ԱՄՆ-ն մի քանի հարյուր զրահամեքենա և հրթիռ կուղարկի Ուկրաինա

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ հարյուրավոր զրահամեքենաներ, հրթիռներ և հրետանային արկեր է պատրաստվում ուղարկել Ուկրաինա՝ որպես 2,5 մլրդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի մաս:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:

Փաթեթը ներառում է 59 միավոր Bradley մարտական ​​մեքենա, 90 միավոր Stryker զրահափոխադրիչ, 53 միավոր ականակայուն մեքենա, 350 միավոր բարձր շարժունակության բազմաֆունկցիոնալ մեքենա:
 

Նմանատիպ նյութեր