211652_close_icon
views-count949 դիտում article-date 22:55 25-01-2023

Թուրքիայում 5.4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավում գտնվող Մուղլա նահանգում տեղի է ունեցել 5,4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը:

Վարչության տվյալներով՝ օջախը գտնվել է ծովում՝ ափից 82 կմ հեռավորության վրա՝ ավելի քան 27 կմ խորության վրա։

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր