211652_close_icon
views-count4065 դիտում article-date 10:22 26-01-2023

Նազելի Բաղդասարյանը հեռանում է իր ողջ թիմով․ հրաժարական է ներկայացրել նաև փոխմարզպետը․ հայտնի է նոր մարզպետի անունը․ «Առավոտ»

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Գրում է «Առավոտը»։

Նազելի Բաղդասարյանը պաշտոնավարեց շատ կարճ՝ մեկ տարի երկու ամիս։ Նշենք, որ նա մարզը ղեկավարեց անցնցում՝ առանց ավելորդ, սկանդալային միջադեպերի, իր լիազորությունների հստակ պահպանմամբ։ Թե ինչու հրաժարականի դիմում ներկայացրեց ու ինչ նոր պաշտոնի է նշանակվելու, այս հարցի պատասխանը շիրակցիները չունեն․ կան ենթադրություններ, որ Նազելի Բաղդասարյանը միգուցե ՄԻՊ նշանակվի․ նա մասնագիտությամբ իրավաբան է, ՄԻՊ-ի պաշտոնն էլ թափուր է․ Քրիստինե Գրիգորյանը հեռացել է։ Սակայն սրանք սոսկ խոսակցություններ են, գուցե և ցանկություններ։

Նազելի Բաղդասարյանի հրաժարականից հետո, մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, հրաժարականի դիմում է ներկայացրել փոխմարզպետ Կարեն Մանուկյանը, որն այդ պաշտոնին նշանակվել էր Նազելի Բաղդասարյանի միջնորդությամբ։ Նա երկար տարիներ եղել էր Շիրակի մարզի մաքսատան ղեկավար, նրա անունը կապվում էր այսպես ասած նախկինների հետ։ Նշենք, որ նա կառավարման հմուտ փորձ ունի, գեներալ Աշոտ Գիզրիրյանի մտերիմ, հավատարիմ ընկերներից է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր