211652_close_icon
views-count1571 դիտում article-date 23:41 30-01-2023

Բանակը քանդողներն ասում են` բանակ չենք ունեցել, բանակը ստեղծողի գերեզմանի մոտ․ Վահրամ Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Բանակը քանդողներն ասում են բանակ չենք ունեցել, բանակը ստեղծողի գերեզմանի մոտ:

 Tert.am-ի փոխանցմամբ՝«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը․

«Եթե զինվորականներից մեկը կանգնի ասի, որ բանակ չենք ունեցել, շատ այլ զինվորականներ, սպաներ, ուղղակի մարդիկ կմտածեն՝ հանուն ինչի իմ երեխային ու եղբորը ուղարկեմ բանակ։ Շատ կասկածում եմ, որ նման բան ասած մարդը մասնակցել է պատերազմին։

Պատերազմին մասնակցած, հերոսաբար կռված մարդը պետք է ազնվություն ունենա։ Եթե ասում ես, որ 30 տարի բանակ չենք ունեցել, ինչու ես եկել այն մարդու գերեզմանի մոտ որը բանակ է ստեղծել, ոչ մի բան չստեղծած մարդու գերեզմանին ինչու ես եկել»,-ասել է Սահակյանը։

Նա նշել է, որ այսօրվա հայի կերպարը հպարտության առարկա չէ։ Ու հենց այդ կերպարն է չարիք բերել երկրին գլխին, այլ ոչ թե Ռուսաստանը կամ Արևմուտքը։ Իսկ մտավորականների, արվեստագետների մեծ մասի լռությունը, Վահրամ Սահակյանը պայմանավորում է աշխատանքը կորցնելու վախով։ Դերասանը սխալ է համարում մեզ հետ պատահող ողբերգությունները ազգի ԴՆԹ-ի հետ կապելը, քանի որ նման հասկացություն չկա։

Փետրվարի 11-ին և 12-ի-ն վերջին անգամ խաղալու է «Պատվախաղ 2023» ներկայացումը, որի հերոսներն, ըստ հեղինակի, վերցված են մեր առօրյայից, հավաքական կերպարներ են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում․
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր