Ճանապարհները սպասարկող ՍՊԸ-ն ձյան տեղումների ժամանակ թերացել է ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներում. Ճանապարհային դեպարտամենտ
Աշտարակի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող «Մ-բուատ» ՍՊ ընկերությունը հունվարի 31-ին ձյան տեղումների ժամանակ թերացել է ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներում, ինչի հետևանքով որոշ ճանապարհահատվածներում խաթարվել է երթևեկությունը։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Հիմնադրամը մոբիլիզացրել է հարակից տարածաշրջանների ճանապարհները սպասարկող կապալառու կազմակերպությունների ուժերը՝ վերոնշյալ տարածաշրջանի ավտոճանապարհների ձյան շերտի մաքրման և մշակման աշխատանքների համար։
Տվյալ հատվածում վերահսկողություն է իրականացնում Ճանապարհային դեպարտամենտի ճանապարհների պահպանման և շահագործման տարածքային ինժեները։ Միջոցներ են ձեռնարկվում բնականոն երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ։
Հիմնադրամը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ շեշտելով, որ Աշտարակի տարածաշրջանը սպասարկող կազմակերպության նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ։