Անկարան չի հաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ Անկարան չի հաստատի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը։ Ելույթ ունենալով խորհրդարանում իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում, նա ասել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցը կարող է դրական լուծվել։
«Շվեդիան թող զուր ժամանակ չվատնի, քանի դեռ դուք (Շվեդիան) թույլ եք տալիս, որ մեր սուրբ գիրքը՝ Ղուրանը, այրեն, պատռեն, և այդ ամենի ֆոնին ձեր իրավապահներն անգործության են մատնված, մենք «այո» չենք ասի ձեր մուտքին ՆԱՏՕ։ Միաժամանակ մենք այս հարցում դրական ենք վերաբերվում Ֆինլանդիային»,- ասել է Էրդողանը։