1181 դիտում
10:17 03-02-2023
Երբ Ուկրաինան կտրի ցամաքային միջանցքը Մելիտոպոլի շրջանում, Պուտինի համար խաղը վերջացած կլինի․ Բորիս Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, այժմ բրիտանական խորհրդարանի անդամ Բորիս Ջոնսոնը Ուկրաինա կատարած իր հերթական այցից անմիջապես հետո այցելել է Վաշինգտոն։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Ամեն անգամ, երբ մենք պետք է որոշում կայացնենք Ուկրաինա նոր տեսակի զենք ուղարկելու մասին, սկսում ենք ասել «ոչ»։ Մենք խոսում ենք հնարավոր «էսկալացիայի», «սադրանքի» մասին… Մենք այլևս չպետք է դա անենք», - ասել է Բորիս Ջոնսոնը՝ ի պատասխան «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայության թղթակցի այն հարցին, թե արդյոք Միացյալ Թագավորությունն առաջինը մարտական ինքնաթիռներ կուղարկի Ուկրաինա, ինչպես արեց ժամանակակից արևմտյան տանկեր տրամադրելու հարցում:
«Փորձը վերջապես պետք է մեզ ինչ-որ բան սովորեցնի: Այսպիսով, եթե մենք այնուամենայնիվ պատրաստվում ենք դրական որոշման գալ, եկեք դա անենք հիմա: Եկեք դադարենք ձգձգել և որքան հնարավոր է շուտ ավարտենք այս պատերազմը, քանի որ սա մարդկության պահանջն է», - շարունակում է Բորիս Ջոնսոնը:
Մեծ Բրիտանիան Բորիս Ջոնսոնի վարչապետության տարիներին բազմիցս հանդես է եկել որպես առաջատար Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում։ Բորիս Ջոնսոնը ՆԱՏՕ-ի անդամ երկրի առաջին ղեկավարն էր, ով այցելեց Կիև և հանդիպեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ 2022 թվականի ապրիլի 9-ին՝ ռուսական ներխուժման մեկնարկից ընդամենը մեկուկես ամիս անց: Մեծ Բրիտանիան առաջինն էր, որ Ուկրաինային մատակարարեց «Բրիմստոն» հակածովային հրթիռներ, որոնք ամերիկյան «Հարփունի» և ուկրաինական Նեպտունի հետ միասին օգնեցին վերջնականապես վերացնել Ուկրաինայի սևծովյան ափին ռուսական դեսանտի վայրէջքի վտանգը և հետ մղեցին Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հարձակումները: Վերջապես Մեծ Բրիտանիան (արդեն Ջոնսոնի հրաժարականից հետո) առաջինը որոշեց տանկեր տրամադրել Ուկրաինային։
Փետրվարի 1-ին Վաշինգտոնում ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում և վիճարկելով թերահավատների այն կարծիքը, որ ուկրաինացի զինվորականների համար դժվար կլինի արագ հմտանալ ՆԱՏՕ-ի զինատեսակների օգտագործման մեջ, Բորիս Ջոնսոնը օրինակ բերեց Մեծ Բրիտանիայի պայքարի պատմությունից՝ ընդդեմ ֆաշիստական ագրեսիայի.
«Ձեզանից ոմանք կարող է չգիտեն, որ ես բախտ եմ ունեցել ներկայացնելու Ուքսբրիջ և Հարավային Իսլիփ ընտրատարածքը Արևմտյան Լոնդոնում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հենց այնտեղ է տեղակայվել հայտնի 303 էսկադրիլիան, որի մեջ ներգրավված էին լեհ օդաչուներ։ Բրիտանիայի համար օդային մարտում այս ջոկատի կողմից խոցվել է յուրաքանչյուր յոթերորդ ֆաշիստական ինքնաթիռը։ Լեհ օդաչուներին երկար ժամանակ չպահանջվեց սովորելու, թե ինչպես պետք է վարել Curtiss Hawk կամ Hawker Hurricane կամ Supermarine Spitfire ինքնաթիռները, և չեմ կարծում, որ ուկրաինացիներից երկար ժամանակ կպահանջվի հասկանալու համար, թե ինչպես է հարկավոր օգտագործել F-16 կամ Eurofighter Typhoon կամ այն, ինչ մենք կարող ենք նրանց տալ: Ես հպարտ եմ Միացյալ Թագավորության, եվրոպական այլ դաշնակիցների և Միացյալ Նահանգների ջանքերով Ուկրաինային աջակցելու համար։ Բայց իրական հերոսն Ուկրաինայի ժողովուրդն է, առյուծների պես կռվող զինվորները, ընտանիքներ, որոնք կրել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չտեսնված տառապանքն ու դաժանությունը»։
Բորիս Ջոնսոնը արևմտյան երկրների ծախսերը բարեգործություն չի համարում. «Օգնելով ուկրաինացիներին վճռական հաղթանակ տանել՝ մենք մեծապես ապահովում ենք եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգությունը։ Եթե դա ամբողջությամբ չկատարվի, եթե Պուտինը չտապալվի ու կարողանա գործը ներկայացնել որպես իր «հաղթանակ», ապա նա մնում է սպառնալիք ողջ նախկին Խորհրդային Միության համար։ Այս դեպքում պաշտպանության արժեքը կբարձրանա տասնամյակների ընթացքում և բեռ կդառնա մեր սերունդների համար: Եկեք խուսափենք այս անիմաստ ծախսերից և վերջ տանք պատերազմն այժմ։ ԱՄՆ-ի և ողջ Արևմուտքի կենսական շահերից է բխում Պուտինի պարտության ապահովումը Ուկրաինայում և մի մոռացեք այն ազդանշանը, որ Պուտինի հաջողությունը կարող է ուղարկել Չինաստանին»,- ասել է նա:
Վերադառնալով զենքի թեմային՝ Բորիս Ջոնսոնը եզրակացնում է. «Ի՞նչ իմաստ ունի, որ այսօր Չելենջեր տանկերը հսկում են Ուիլթշիրի գեղատեսիլ վայրերը, որը լիովին անվտանգ վայր է։ Ի՞նչ իմաստ ունի, որ Աբրամս տանկերը կամ F-16 կործանիչները տեղակայված են Հյուսիսային Կարոլինայում, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում կամ Էլզասում, երբ ուկրաինացիները կարող են օգտագործել դրանք հենց հիմա, որտեղ դրանք անհրաժեշտ են տասնամյակների ընթացքում մեր հավաքական անվտանգությունն ապահովելու համար:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետն Ուկրաինայի պատերազմն անվանել է «21-րդ դարի առաջին կեսի առանցքային և որոշիչ պահ»։ «Մենք երբեք չպետք է մոռանանք, որ այս ռազմական աղետի ակունքները մեր սեփական հավաքական անվճռականության մեջ է», - ասել է Ջոնսոնը: «2014-ին բավարար չափով չհակազդելը Պուտինին սահմանները ուժով փոխելու այն ժամանակվա փորձերի համար» հանգեցրեց նրան, որ «աշխարհն այժմ գիտի, թե ինչ է նշանակում ռուսական օկուպացիան: Մենք տեսել ենք այն սարսափները, որոնք թողնում են նրա զորքերը։ Մենք հասկացանք, թե ինչպիսի տեսք կունենա ոստիկանական պետությունը, որը նա պարտադրում էր Ուկրաինայի ժողովրդին՝ ավելի ստոր և սարսափելի, քան այն ամենը, ինչ մենք տեսանք նախկին արևելյան բլոկում: Այն շովինիստական գաղափարախոսություն ունեցող պետություն է, ըստ որի Ուկրաինան, իբր, իր սեփական լեզվով և մշակույթով ինքնիշխան երկիր չէ և և պետք է մաս կազմի ռուսական կայսրության»:
Վերադառնալով Արևմուտքի վճռական գործողությունների թեմային՝ Ջոնսոնն ընդգծում է. «Ամեն անգամ, երբ մեզ խնդրում էին մեծացնել մեր աջակցությունը, մենք բախվում էինք նույն հակափաստարկի հետ՝ մենք ռիսկի ենք դիմում սրելով հակամարտությունը, ինչ-որ մեկին հրահրում ենք... Պուտինը խելագար չէ և ոչ էլ հիվանդ: Նա պարզապես պատմական հանցագործություն է կատարել», - ասում է Բորիս Ջոնսոնը: «Բայց նա սխալ հաշվարկեց և այժմ պայքարում է այն իրավիճակից դուրս գալու համար, որում նա դրել է իր երկիրը»:
Ջոնսոնը համոզված է, որ Պուտինը միջուկային զենք չի օգտագործի, «որովհետև դա անմիջապես կզրոյացնի չինական աջակցության վերջին շողը, և նա կկորցնի իր վերջին համախոհներին ամենուր՝ Հնդկաստանից մինչև Աֆրիկա և Լատինական Ամերիկա: Նա կվախեցնի սեփական ժողովրդին։ Ո՞վ է ուզում ապրել նման հետեւանքների վախով»։
Ահա թե ինչու է Բորիս Ջոնսոնը վստահ. «Չպետք է թույլ տալ ներքաշվել Պուտինի անձնական հոգեդրամայի մեջ: Մեզ չի անհանգստանում նրա կարիերայի հաջորդ փուլը կամ այն ամենը, ինչ կատարվում է այնտեղ Կրեմլում: Մենք պետք է դադարենք կենտրոնանալ նրա անձի վրա և ամբողջությամբ կենտրոնացած լինենք Ուկրաինայի վրա, քանի որ ուկրաինացիները պայքարում են մեր բոլորի համար հենց հիմա, այս սենյակում գտնվող բոլորի համար, մեր արժեքների համար: Ուկրաինացիները մեզ հիշեցրել են, որ ազատության և ժողովրդավարության արժեքների համար արժե պայքարել: Այսպիսով, [զենքի մատակարարման] հետաձգման համար որևէ լուրջ պատճառ չկա։ Եկեք հիմա Ուկրաինային տրամադրենք հաղթելու գործիքները»,- հորդորում է Բորիս Ջոնսոնը։
«Երբ Ուկրաինան հաղթի, դա հսկայական դրական գործոն կլինի. մենք կվերացնենք ռուսական հետագա ագրեսիայի սպառնալիքը Վրաստանում, Մոլդովայում, Բալթյան երկրներում, ամբողջ Արևելյան Եվրոպայում։ Վերացնելով այս սպառնալիքը՝ մենք վերացնում ենք հետագա համաշխարհային տնտեսական ցնցումների ռիսկը, ինչպիսիք են գազի և պարենային ապրանքների գների աճը, որոնք ազդել են ամբողջ աշխարհի մարդկանց վրա: Ուկրաինան այսօր երկիր է, որտեղ արժե հսկայական գումարներ ներդնել, ամփոփում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը։ «Երբ նա հաղթի, նոր հստակություն և նոր կայունություն կտիրի Եվրոպայի անվտանգության ճարտարապետության մեջ, մենք վերջ կդնենք այն ճակատագրական երկիմաստությանը, որն ի վերջո հանգեցրեց Պուտինի աղետալի սխալին»:

Նմանատիպ նյութեր
1850 դիտում
15:21 09-07-2021
Հայաստանն աշնանը «Ջոնսոն և Ջոնսոն» ու «Նովավաքս» պատվաստանյութեր ձեռք կբերի
10259 դիտում
19:59 08-04-2017
Թիլերսոնը ռուսներին կհասցնի G7-ի համաձայնեցված դիրքորոշումը Սիրիայի հարցով. Բորիս Ջոնսոն
2512 դիտում
19:37 24-07-2020
Մեծ Բրիտանիան 2021-ին կկարողանա հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը․ Բորիս Ջոնսոն
Այս բաժնից
736 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
826 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
643 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել